Ուզունյանի ճամպրուկում հայտնաբերված փամփուշտի...

Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնեցին, որ նախկին դատավոր Ուզունյանի ճամպրուկում փամփուշտի հայտնաբերման դեպքով նյութեր են նախապատրաստվում։ Նշանակված է փորձաքննություն։

Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի կողմից հանձնարարվել է ներքին անվտանգության վարչությանը ծառայողական քննություն իրականացնել՝ ոստիկանության ծառայողների գործողություների իրավաչափությունը պարզելու համար։ Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում նախկին դատավորի ճամպրուկում հայտնաբերվել էր մեկ փամփուշ ՝ առանց զենքի։