Ուզում եմ, որ դատավոր Շահվերդյանը լավ գիտակցի...

Դատավոր Մանվել Շահվերդյանն է, ով այսօր 18.30-ին նշանակված նիստում պետք է որոշի Մեղրիի քաղաքակապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալման օրինականության հարցը։Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հաշվի առնելով անհապաղ դատական նիստ նշակելու պահանջի չպահպանումը, կարելի է ենթադրել, որ նրան հանձնարարված է բողոքը և կալանքի միջնորդությունը քննել միաժամանակ։

Ենթադրվում է, որ նրան հանձնարարված է մերժել հիմնավոր բողոքը և բավարարել կալանքի ապօրինի միջնորդությունը։

Ուզում եմ որ դատավոր Շահվերդյանը լավ գիտակցի իր այսօրվա որոշման կարևորությունն ու հետևանքների նշանակությունը. կամ անառիկ է պահում իրավունքի խրամատը` չենթարկվելով մոլագարի հրահանգին, կամ դառնում է «վնգստացող» դատավոր` դրանից բխող բոլոր անխուսափելի հետևանքներով։

Հ.Գ. Խնդրում եմ ասվածը դիտարկել բացառապես իրավունքի գերակայության, օրենքի առջև բոլորի հավասարության և արդար դատաքննության իրավունքի հանրային մասնագիտական պահանջի շրջանակներում։