Ուզում եմ ձեր բողոքները լսեմ. Ավինյանը՝ ավտոբ...

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն օգտվել է հասարակական տրանսպորտից, երթևեկության ընթացքում լսել ուղևորների մտահոգությունները և պատասխանել նաև նրանց հարցերին:

Տիգրան Ավինյանը ներկայացրել է նաև քաղաքային իշխանության՝ հասարակական տրանսպորտի բարելավմանն ուղղված պլանները:

Երթևեկությունը հեռարձակվում է քաղաքապետի Ֆեյսբուքի էջի ուղիղ եթերում: