Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է հանրապետության Սուրխանդարյան շրջանում Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանման փաստը:
Ավելի վաղ՝ օգոստոսի 16 -ին հայտնի էր դարձել, որ վթար է տեղի ունեցել գիշերը Սուրխանդարյան շրջանում։
«Իրոք, մեկ օր առաջ Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել Ուզբեկստանի Սուրխանդարյան շրջանում, դեպքի մանրամասները ներկայումս ուսումնասիրվում են, այդ մասին տեղեկատվությունը կհայտնվի ավելի ուշ», – ասել է գերատեսչության տեղեկատվական ծառայության ղեկավար Բախրոմ Զուլֆիկարովը, երկուշաբթի գրում է ՏԱՍՍ-ը։



