Ուղևորները հիվանդանոցում մահացել են

Նոյեմբերի 26-ին, ժամը 09.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Աուդի» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ: Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից։

«ՎԱԶ-21011»-ի 62-ամյա ուղևորուհի Աննա Խաչատրյանը և 66-ամյա ուղևոր Կամո Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել են: «ՎԱԶ-21011»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: