ԱՄՆ-ում ձերբակալել են Մինեսոտա նահանգի ուսուցչուհուն, ով հյուրանոցում ալկոհոլ է հյուրասիրել դպրոցականին եւ հինգ անգամ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ: Այս մասին հայտնում է KSTP-TV-ն։
24-ամյա Էնն Մարգարեթ Բեկոնին մեղադրել են 2023 թվականի գարուն-ամառ ժամանակաշրջանում կատարած հանցագործությունների համար։ Հուլիսին մի կին դպրոցի ղեկավարությանը հայտնել էր, որ Բեկոնը մայիսից անպատշաճ հարաբերությունների մեջ է ավարտական դասարանի աշակերտներից մեկի հետ։ Նրանց հանդիպումները, իբր, տեղի են ունեցել մոթելներից մեկում։ Սակայն այն ժամանակ վկան ապացույցներ չուներ իր հայտարարությունները հաստատելու համար։ Հուլիսին երիտասարդն ավարտել է դպրոցը։
Փետրվարին նույն կինը կրկին դիմել էր վարչակազմին, քանի որ վախենում էր Բեկոնի խնամքի տակ գտնվող աշակերտների համար: Ստուգումն սկսելուց անմիջապես հետո երիտասարդի նախկին սիրեցյալը պատմել է, որ ուսուցչուհին իսկապես գաղտնի ժամանակ է անցկացրել իր և իր ընկերների հետ։ Օգոստոսին աղջիկը կրկին հանդիպել է մի երիտասարդի հետ և նրա հեռախոսում գտել Բեկոնի մերկ լուսանկարները, ինչպես նաև տեսանյութեր, որոնցում նա խմում է դեռահասների հետ:
Հարցաքննության ժամանակ երիտասարդը խոստովանել է, որ սեքսով է զբաղվել Բեկոնի հետ, սակայն դա տեղի է ունեցել, իբր, հուլիսին, երբ նա արդեն ավարտել է դպրոցը։ Այնուամենայնիվ, մոթելի գրառումները ցույց տվեցին, որ Բեկոնը չորս անգամ այնտեղ էր ուսանողի հետ մայիսին, հունիսին և հուլիսին: Ուսուցչուհին նաեւ պնդել է, որ երիտասարդի հետ սեռական հարաբերությունների մեջ է եղել միայն հուլիսին, սակայն ապացույցներ ներկայացնելուց հետո խոստովանել է, որ նրանց սիրավեպը սկսվել է մայիսին:
Ավելին, նոյեմբերին Բեկոնը վերսկսել է հարաբերությունները տուժածի հետ, և վերջերս նա ապրում էր նրա տանը: Միևնույն ժամանակ, կինը պնդում է, որ այժմ նրանք միայն ընկերներ են: Արդյունքում նախկին ուսուցչուհուն մեղադրել են հանցավոր սեռական վարքի մեջ։ Նրա գործով դատավարությունը կսկսվի մարտի վերջին։