«COP-ի ժամանակ ծախսերը պլանավորվածից շուրջ 10 միլիարդ դրամով ավելի են եղել․ մի որոշմամբ՝ 8,4 միլիարդ դրամ, 2026 թվականի մայիսի 27-ի Կառավարության որոշմամբ՝ 1,2 միլիարդ դրամ, ևս մեկ որոշմամբ՝ 1 միլիարդ դրամ, որին գումարած՝ նաև Քաղաքապետարանի ծախսերը։
Ինչն է հետաքրքիր․ դրա դիմաց պետությունը ներդրում է կատարում մասնավորում, և չես կարողանում հասկանալ, թե մասնավոր ընկերությանը պատկանող օբյեկտում կատարվող պետական այդ մեծ ներդրման դեպքում ինչ մեխանիզմով է պաշտպանվում պետական շահը, կամ ընդհանրապես պաշտպանվո՞ւմ է, թե՞ ոչ։ Որովհետև ասվում է, թե վերջում պետությունը կարող է այդ «Մերիդիան»-ի տարածքը 400 օր անվճար վերցնել ու օգտագործել․ եթե սա վերածում ենք գումարային արտահայտության, ստացվում է, որ մեկ օրվա վարձը հետագայում պետության վրա նստում է շուրջ 30 միլիոն դրամ։
Հիմա այստեղ կոռուպցիա կա՞, թե՞ չկա, պարո՛ն Մխիթարյան․ ուզում էի այս կարծիքը նաև պարոն Սիմիդյանի հետ կիսել»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



