Ռուսական անօդաչու թռչող սարքը սեպտեմբերի 15-ի գիշերը հարվածել է Կիևում գտնվող բենզալցակայանին։ Հարված է գրանցվել նաև Կիևի մեկ այլ հատվածում գտնվող պահեստային տարածքների ուղղությամբ։ Հարձակումները տեղի են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից ժամեր անց, թե Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են դադարեցնել միմյանց էներգետիկ օբյեկտներին հասցվող հարվածները։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, սակայն, չի հաստատել վերջնական համաձայնության առկայությունը։ Նա հայտարարել է, որ Կիևը պատրաստ է դադարեցնել Ռուսաստանի էներգետիկ և այլ կարևոր ենթակառուցվածքներին հարվածները, եթե գործընկերները երաշխավորեն, որ Մոսկվան ևս կդադարեցնի Ուկրաինայի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքների դեմ հարձակումները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։



