Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը սեպտեմբերի 15–16-ը աշխատանքային այցով կլինի Ադրբեջանում։ Այցի շրջանակում նախատեսված են Ֆիդանի բանակցությունները Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպելու է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և, ինչպես նախատեսվում է, ընդունվելու է նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկելու են թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության զարգացումը, պաշտպանական արդյունաբերության, անվտանգության և ռազմական ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև էներգետիկ և տրանսպորտային համատեղ նախագծերը։ Ֆիդանի բանակցությունների օրակարգում լինելու է նաև Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը։



