Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները հենց նրա համար ողբերգական արդյունքների են հանգեցրել։ Այդ մասին ուկրաինական կարգավորման շուրջ դեսպանների կլոր սեղանի նիստում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բացի պատժամիջոցներից, սկսվել է կվազիդատական վարույթ, սակայն պատժամիջոցները մտցվել են՝ չսպասելով այդ վարույթների արդյունքներին, իսկ այն արդյունքները, որոնք արդեն բավարար քանակությամբ առկա են, ողբերգական են մեր արևմտյան գործընկերների համար»,- նշել է ԱԳ փոխնախարարը։
Նա հիշեցրել է, որ ՌԴ-ի դեմ մտցվել է ավելի քան 30,000 պատժամիջոց, ինչը երկու անգամ ավելի է, քան մյուս բոլոր երկրների նկատմամբ միասին վերցրած։



