Ուրալում Հայաստանի հյուպատոսարանը փակվել է. լ...

Ուրալում Հայաստանի հյուպատոսարանը փակվել է. այս մասին գրում է ura.news կայքը՝ հղում անելով «Եկատերինբուրգում հյուպատոսություն» WhatsApp ալիքում տեղադրված հաղորդագրության։

Դրա աշխատանքի դադարեցմանը նախորդել էր Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանի պաշտոնանկությունը:

«Սիրելի քաղաքացիներ, Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսի կարգավիճակի կասեցման պատճառով ստիպված ենք տեղեկացնել, որ Եկատերինբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը: Վերջին յոթ տարիների ընթացքում մեզ հետ կապ է հաստատել ավելի քան 57,000 քաղաքացի», - ասվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ հայտարարություն է հայտնվել նաև «Չելյաբինսկի մարզի հայերը» Telegram ալիքում, որտեղ խորհուրդ են տվել բոլոր հարցերն ուղղել Ռուսաստանում Հայաստանի մյուս հյուպատոսական գրասենյակներին։