Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայացած բանակցությունների ընթացքում քննարկել է Ուկրաինայի զինված ուժերի գործունեության մեջ դաշինքի չափանիշների ներդրումը: Այս մասին հաղորդում է Ռեզնիկովը:
Ուկրաինայի պաշտպանության նախարարը նաև Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարին ներկայացրել է, թե ինչպես է LOGFAS-ը գործում Ուկրաինայում: Ռեզնիկովը հավելել է, որ գործընկերների և բարեկամների հետ Կիևի հարաբերությունները կառուցված են «վստահության, թափանցիկության, միավորվածության և Ուկրաինայի հաղթանակի հանդեպ վստահությանե վրա:
Ավելի վաղ Ռեզնիկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են իրենց զենք ուղարկած ցանկացած արևմտյան պետության հաշիվ տալ, թե որ ստորաբաժանումում է այդ զենքը գտնվում։ Նրա խոսքով՝ Կիևը պատրաստ է օտարերկրյա տեսուչներին թույլ տալ Ուկրաինայի զինված ուժերի տեղակայման վայրեր, և եթե անվտանգության նկատառումներից ելնելով նրանք չկարողանան ժամանել մարտական գործողությունների շրջան, ապա Ուկրաինան պատրաստ է տրամադրել ցանկացած փաստաթուղթ: