Ուկրաինայի պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի գլխավորությամբ, ժամանել է Հարավային Կորեա։ Բանակցությունները կվերաբերեն Հյուսիսային Կորեայի մասնակցությանը ռազմական գործողություններին և Ուկրաինային ռազմական օգնությանը։ Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ումերովի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սուկ Յոլի հետ։ Ըստ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության ՝ Ումերովը հետախուզական տեղեկատվություն է փոխանցել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև աճող ռազմական համագործակցության վերաբերյալ և քննարկել է անվտանգության սպառնալիքներին համատեղ արձագանքները։
Ուկրաինական պատվիրակությունը նաև առանձին բանակցություններ է վարել Հարավային Կորեայի Ազգային անվտանգության խորհրդականի, պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ՝ հետախուզական տվյալներ փոխանցելով Ռուսաստանում տեղակայված հյուսիսկորեական զորքերի վերաբերյալ։ Ուկրաինական կողմը նաև Հարավային Կորեայի հետ հետագա համագործակցության խորացման հույս է հայտնել։ Ուկրաինական պատվիրակության այցից առաջ տեղեկություններ էին տարածվել, թե Ումերովը Սեուլից զենքեր կխնդրի։
Հրատարակությունը հիշեցնում է, որ այցից մեկ ամիս առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հարավային Կորեայի ղեկավար Յուն Սոկ Յոլի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել էր Սեուլ պատվիրակություն ուղարկելու ծրագրերի մասին: