Ուկրաինայի նախագահին հատուկ նախապատրաստում էն...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերջին հանդիպումն ավարտվել է պատմական սկանդալով. նրանց միջև վեճ էր սկսվել և Զելենսկին ժամանակից շուտ լքել էր Սպիտակ տունը։ Այժմ բրիտանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Լոնդոնը հատուկ նախապատրաստում է Ուկրաինայի նախագահին Թրամփի հետ դժվար բանակցությունների, որպեսզի նոր սկանդալից խուսափել հնարավոր լինի։ Այս գործում գլխավոր դեր է խաղում Ջոնաթան Փաուելը, Թոնի Բլեերի աշխատակազմի նախկին ղեկավարը և վարչապետ Քիր Սթարմերի ներկայիս անվտանգության խորհրդականը, գրում է Bild-ը։

Նրա խորհուրդն է՝ զգույշ լինել ԱՄՆ նախագահի եսասիրության հարցում, որքան հնարավոր է հրապարակայնորեն գովաբանել նրան և խուսափել նրան սադրելուց։

Դա ներառում է Թրամփի՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերի գովաբանումը և այն բանի ընդունումը, որ Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն կրի սեփական պաշտպանության համար։

Կուլիսներում Զելենսկին պետք է զգուշորեն ազդեցություն գործադրի՝ Սպիտակ տանը Ուկրաինայի նպատակներին հասնելու համար։

Թրամփ-Զելենսկի հանդիպումը կայանալու է այսօր: