Ուկրաինայի Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, որոնց համաձայն հաղթել է շոումեն Վլադիմիր Զելենսկին:
Այսպես, ԿԸՀ-ի տվյալով՝ Զելենսկին հավաքել է ձայների 73,22 տոկոսը, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 24,45 տոկոս: Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Ուկրաինայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ։



