Ուկրաինայի երիտասարդության և սպորտի նախարար Գ...

Ուկրաինայի երիտասարդության և սպորտի նախարար Վադիմ Գուցեյտը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը։

«Ուկրաինայի Գերագույն Ռադան հայտարարություն է ստացել Ուկրաինայի երիտասարդության և սպորտի նախարար Վ.Մ.Գուցեյթից՝  իր հրաժարականի մասին»,- ասել է Ստեֆանչուկը Facebook-ում:

 Նա նաև հայտարարություն է տեղադրել, որում Գուցեյթը չի նշել, թե ինչու է որոշել հրաժարական տալ։