Կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը հրաժարական կտա

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հարգելի՛ հայրենակիցներ, Վեդի համայնքի սիրելի՛ բնակիչներ.
Վերջին հինգ տարիներին հպարտությամբ ստանձնել եմ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը՝ ձեր կողմից ինձ եւ իմ քաղաքական թիմին տրված վստահության մանդատը ծառայեցնելով մեր գեղեցիկ համայնքի շենացման գործին։

Որոշում եմ կայացրել վերցնել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը եւ ստիպված եմ վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու՝ հետեւապես համայնքի ղեկավարի իմ լիազորությունները։ Վստահ եմ՝ Վեդին ապահով ձեռքերում է, ուստի իմ ընտրողներին եւ համակիրներին կոչ եմ անում հետայսու նույնպես նեցուկ լինել իմ թիմին, որն անշեղորեն շարունակելու է իրագործել մեր անավարտ ծրագրերը։

Հավատացա՛ծ եղեք, ինպես նախկինում, այնպես էլ հիմա, անելու եմ ամեն հնարավորը իմ կարողությունների սահմաններում, որպեսզի իմ համայնքը եւ իմ մարզը, ինչպես նաեւ ՀՀ յուրաքանչյուր համայնք եւ մարզ, իսկ վերջնանպատակը՝ մեր իրական Հայաստանը, օր առաջ դառնա ավելի խաղաղ, շեն ու ծաղկուն։ Պատգամավորական մանդատը ծառայելու է բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության։
Ի՛ գործ
Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։