Ուկրաինայի անվտանգության հարցերի քննարկումն՝...

Ռուսաստանը համաձայն չէ այն բանի հետ, որ Ուկրաինայի հավաքական անվտանգության հարցերը լուծվեն՝ առանց իր մասնակցության։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Դա չի ստացվի։ Մենք բազմիցս բացատրել ենք, որ Ռուսաստանը չի գերագնահատում իր շահերը, բայց մենք վճռականորեն և կոշտ ձևով կապահովենք մեր օրինական շահերը», - Լավրովի խոսքերն է մեջբերում ՌԲԿ պարբերականը։

ՌԴ արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ Արևմուտքը, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները, հասկանում է, որ անվտանգության հարցերի լուրջ քննարկումն՝ առանց Մոսկվայի, «ուտոպիա է և ճանապարհ, որը ոչ մի տեղ չի տանի»։

Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինայի համար անվտանգության հավաքական երաշխիքները լինեն հուսալի և հիմնված լինեն անվտանգության անբաժանելիության սկզբունքի վրա՝ նաև Ուկրաինայի հարևանների համար։