Այսօր Բրյուսելում նախատեսված բանակցություններից հետո Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը կսկսեն նախապատրաստական աշխատանքները Միացյալ Նահանգներում կայանալիք հերթական հանդիպման համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նախագահի խոսքով՝ Բրյուսելում Ումերովը և Գնատովը եվրոպացի ներկայացուցիչներին կտեղեկացնեն այն մասին, թե ինչ է հայտնի դարձել Մոսկվայում ամերիկյան կողմի շփումներից հետո, ինչպես նաև կքննարկեն անհրաժեշտ անվտանգության ճարտարապետությանը եվրոպական մասնակցության հարցերը։
«Բրյուսելից հետո Ռուստեմ Ումերովը և Անդրեյ Գնատովը կնախապատրաստեն հանդիպում նախագահ Թրամփի ներկայացուցիչների հետ Միացյալ Նահանգներում։ Ինչպես միշտ, Ուկրաինան կառուցողականորեն կաշխատի իրական խաղաղության համար։ Ես անհամբեր սպասում եմ Եվրոպայում այսօրվա հանդիպումների արդյունքների վերաբերյալ նոր զեկույցին», - գրել է Զելենսկին Telegram-ում։



