Ուկրաինայի ԱԳ նախարարն ներկայացրել է Հայաստան...

Ես լավ զրույց եմ ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան։

Մենք քննարկել ենք ուկրաինա-հայկական հարաբերությունների զարգացումն ու երկկողմ երկխոսության հետագա առաջմղման ուղիները։ Մենք շարունակել ենք մեր բարձր մակարդակի շփումները, որոնք տեղի էին ունեցել նաև Հայաստանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։

Մենք կարծիքներ ենք փոխանակել տարածաշրջանային զարգացումների և մեր տարածաշրջաններում կայունության ու անվտանգության կարևորության շուրջ՝ ընդհանուր եվրոպական անվտանգության համար։

Ես իմ գործընկերոջը տեղեկացրել եմ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ վերջին հարձակումների հետևանքների և մեր ժողովրդի ու քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ շարունակվող ահաբեկչության մասին։ Մենք պայմանավորվել ենք պահպանել սերտ կապը և շարունակել զարգացնել ուկրաինա-հայկական համագործակցությունը», — գրել է Սիբիգան։

Հայաստանի ԱԳ նախարարն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ