Ուկրաինան պետք է համաձայնի ԱՄՆ-ի առաջարկած փո...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ընդունի հակամարտության կարգավորման համար ԱՄՆ-ի առաջարկած փոխզիջումները։ Նրա խոսքով՝ այժմ որոշումը Կիևինն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Եթե նրանք (Ուկրաինայի իշխանությունները՝ խմբ.) ցանկանում են ավարտել հակամարտությունը, թող համաձայնեն այն փոխզիջումներին, որոնք ամերիկացիներն առաջարկել էին դեռ Անքորիջից առաջ։ Մենք համաձայնել ենք դրանց, և այժմ հերթն Ուկրաինայինն է», — ասել է Պուտինը Չինաստանի Շենչժեն քաղաքում աշխատանքային ծրագրի ավարտին կայացած մամուլի ասուլիսում։

Ռուսաստանի նախագահը նաև անդրադարձել է եվրոպական երկրների կողմից Ուկրաինային տրամադրվող տնտեսական աջակցությանը՝ նշելով, որ այդ օգնությունը շարունակելու որոշումն իրենցն է։

«Ինչ վերաբերում է տնտեսական փոխգործակցությանը, դե, եթե Եվրոպայի ժողովուրդները ցանկանում են կերակրել Ուկրաինային, ապա խնդրեմ, դա իրենց գործն է», — հայտարարել է Պուտինը։

Նոյեմբերի 18–19-ը Ռուսաստանի նախագահը Շենչժենում էր, որտեղ անցկացվում էր Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովը։