Պուտինը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ արդյոք Մայա...

Թրամփը ևս մեկ անգամ ինձ հրավիրել է G20 առաջիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերին 14-15-ին Մայամիում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով:

«Ես շատ երախտապարտ եմ նախագահ Թրամփին այս հրավերի համար։ Նա դրան ևս մեկ անգամ անդրադարձավ մեր երկկողմ շփումներում՝ թե՛ հենց երկկողմ հանդիպմանը, թե՛ եռակողմ բանակցությունների ավարտից հետո: Ես պետք է առաջին հերթին ելնեմ նրանից, թե ինչ է կատարվում երկրում։ Չափազանց հաճախ արտերկիր մեկնելն ինձ համար միշտ չէ, որ հարմարավետ է, բայց ամեն դեպքում ես շատ երախտապարտ եմ Դոնալդին այս հրավերի համար»,- ասել է Ռուսաստանի առաջնորդը լրագրողներին գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսում։

Պուտինը նշել է, որ որոշումը դեռ չի կայացրել, բայց հաստատել է, որ ռուսական պատվիրակությունն այնտեղ կլինի:

«Ես կմտածեմ, կնայեմ, առայժմ որոշում կայացված չէ։ Շնորհակալություն ամերիկյան կողմին հրավերի համար: Ամեն դեպքում ռուսական պատվիրակությունն այնտեղ կլինի և ներկայացված կլինի բարձր մակարդակով»,- ասել է Պուտինը։