Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է աշխատանքային այցը Չինաստան, որտեղ մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին։ Ռուսաստանի ղեկավարի ինքնաթիռը մեկնել է Շենժենի օդանավակայանից, հայտնում է РИА Новости-ն։
Օդանավակայանում Պուտինին ճանապարհել է պատվո պահակախմբի վաշտը։ Բարձրանալով ինքնաթիռ՝ նախագահը ձեռքով հրաժեշտ է տվել ճանապարհողներին։
Չինաստանից Ռուսաստանի ղեկավարը մեկնել է Տաջիկստան, որտեղ նախատեսված են բանակցություններ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։
Պուտինը նշել է, որ կողմերը մտադիր են քննարկել անվտանգության հարցեր, դրանց թվում՝ Աֆղանստանում տիրող իրավիճակին առնչվող, ինչպես նաև ռուս-տաջիկական համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։
Չինաստան կատարած այցի ընթացքում Պուտինը մասնակցել է ԱԽՏՀ գագաթնաժողովի միջոցառումներին, բանակցություններ վարել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ինչպես նաև մասնակցել Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։



