Ուկրաինան պատրաստվում է շարունակել Ադրբեջանից...

Ուկրաինան պատրաստվում է շարունակել Ադրբեջանից գազ ներմուծելը. Ադրբեջանից Ուկրաինա Տրանսբալկանյան միջանցքով գազի մատակարարման փորձնական նախագիծն իրականացվել է, այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը։

«Մենք այժմ բանակցություններ ենք վարում։ Ադրբեջանը հետաքրքրված է դրանով։ Եթե պայմանագիրը կնքվի, մենք կերկարաձգենք մատակարարումները մինչև», - ասել նա։

Նախարարն ընդգծել է, որ կան ռազմական ռիսկեր, քանի որ վերջերս ռուսական զորքերը ակտիվացրել են ներմուծման գործողությունները ապահովող գազային ենթակառուցվածքների վրա հարձակումները։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Օդեսայի մարզում ադրբեջանական SOCAR նավթային ընկերության նավթամբարի վրա ռուսական զորքերի կողմից հարված հասցնելը։ Նա այս մասին գրել է Telegram-ում։

«Օդեսայում ադրբեջանական ընկերությանը պատկանող էներգետիկ օբյեկտի վրա միտումնավոր ռուսական հարձակում է տեղի ունեցել։ Այսինքն՝ սա հարված է մեր հարաբերություններին և էներգետիկ անկախությանը», - ասել է նա:

Բացի այդ, Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը դատապարտել է Ռուսաստանի հարվածն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հեռախոսազրույցում։

Հիշեցնենք, որ գիշերը Օդեսայի արվարձաններում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտում և շենքում։ Հրդեհը մարվել է, զոհեր կամ վիրավորներ չկան։ ՌԴ-ն հարվածել է «Նովա Պոշտա» տերմինալին և ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերության տերմինալներին։