«Ուկրաինան չի ձգտում ամեն գնով խաղաղության»....

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան «ամեն գնով» չի ձգտի խաղաղություն հաստատել Ռուսաստանի հետ։ Այս մասին նա ասել է The Sun-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ հնարավոր է լիարժեք խաղաղ բանակցություններ սկսել միայն Ուկրաինայի տարածքից ռուսական զորքի դուրսբերումից հետո։

«Դժվա՞ր է ռազմի դաշտում․ այո, բայց հիմա Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել կամ բարեկամանալ՝ ոչ»,- ասել է Զելենսկին։ 

Նա խոստովանել է, որ Ուկրաինայի դաշնակիցների շրջանում աճում է կասկածը, թե Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան դուրս շպրտել ռուսական զորքերին, սակայն դա ոչ մի կերպ չի ազդի Կիևի դիրքորոշման վրա։