«Ինչպե՞ս եք պայքարելու, որ Փաշինյանի՝ Տիգրանա...

«Երեկ «Ուժեղ Հայաստանը» գտնվում էր Տիգրանաշենում և խորհրդանշական ծառատունկ անցկացրեց։ Գիտեք, ծառատունկը կյանքի նշան է, և այդ ծառատունկը խորհրդանշում էր, որ Տիգրանաշենը պետք է ապրի, Տիգրանաշենը պետք է զարգանա։ Ինչ վերաբերում է հանձնելուն կամ խանգարելուն, ապա, ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքով Տիգրանաշենը համարվում է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս, և լավ կլիներ՝ մեր իշխանությունները հանձնելու մասին խոսելու փոխարեն խոսեին մեր բնակավայրերի, այդ թվում նաև Տիգրանաշենի զարգացման մասին։ Եվ եթե նայում ենք՝ «հանձնո՞ւմ, թե՞ զարգացում», «Ուժեղ Հայաստանը» ընտրում է զարգացումը»,- այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։