Մինչեւ Տիգրանաշենը էս իշխանությունը պատրաստվո...

«Տեսեք, նախ՝ ի՞նչ է տեղի ունեցել. ընտրություններին մասնակցած երեք հիմնական ընդդիմադիր միավորների առաջին համարները կամ վարչապետի թեկնածուները գտնվում են անազատության մեջ: Ու ոչ միայն առաջին համարները, վարչապետի թեկնածուները, այլև թիմերից բազմաթիվ անդամներ, օրինակ՝ մեր գործընկեր Արթուր Սարգսյանը, որը հիմա կարող էր նստած լինել իմ կողքին: Բայց գիտեք՝ Արթուր Սարգսյանն անազատության մեջ է այսօր դատարանի այն պատճառաբանությամբ, որ իր մանդատը շարունակական է. այսինքն՝ քանի որ եղել է ութերորդ խորհրդարանի պատգամավոր և ութերորդ գումարման խորհրդարանը հաղթահարել է այդ անձեռնմխելիությունը, իններորդ գումարման խորհրդարանն այլևս կարիք չուներ հաղթահարելու, քանի որ մանդատը շարունակվում է: Եվ այս պատճառաբանությամբ Ազգային ժողովի պատգամավորը շարունակում է գտնվել անազատության մեջ, ինչպես նաև մեր թիմակիցներն ու բազմաթիվ մարդիկ, ովքեր մասնակցել են վերջին ընտրություններին: Այս իմաստով պետք է հստակ ֆիքսել՝ ընտրություններին մասնակցած երեք խոշոր, հիմնական ուժերի առաջին համարները կամ վարչապետի թեկնածուները գտնվում են անազատության մեջ: Սա արդեն ամեն ինչի մասին ասում է, այստեղ չկա իրավական գործընթաց: Սա ուղիղ բռնաճնշում է և մեզ պարտադրված օրակարգի՝ Հայաստանին պարտադրված օրակարգի իրականացում»,- այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։