Ուկրաինան բավարար ուժ չունի Դոնբասը և Ղրիմը վերադարձնելու իր վերահսկողությանը, խոստովանել է Վլադիմիր Զելենսկին։
«Դե ֆակտո այս տարածքները վերահսկվում են ռուսների կողմից։ Մենք ուժ չունենք դրանք հետ բերելու։ Մենք կարող ենք հույս դնել միայն միջազգային հանրության դիվանագիտական ճնշման վրա՝ Պուտինին բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար», – ասել է նա ֆրանսիական Le Parisien թերթին տված հարցազրույցում:
Զելենսկին պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ինչ փոխզիջումների է պատրաստ Ուկրաինան գնալ «պատերազմին վերջ տալու համար»։ Միաժամանակ նա բացասաբար է պատասխանել ճշտող հարցին, թե արդյոք Կիևը կարող է «գոնե ժամանակավորապես» հրաժարվել Ղրիմի կամ Դոնբասի նկատմամբ իր հավակնություններից։



