ԱՄՆ-ի դրամաշնորհային ֆինանսավորման հերթական մասնաբաժինը 1,25 միլիարդ դոլարի չափով մտել Է Ուկրաինայի պետական բյուջե:Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը:
Այս միջոցներն ստացվել են Համաշխարհային բանկի նախագծի շրջանակներում՝ աջակցելու «Ուկրաինայում վարչական կարողությունների ամրապնդմանն ուղղված պետական ծախսերի» (Public Expentures for Administrative Capacity Endurance, PEACE) նախագծին:
Դրանց միջոցով մասնակիորեն կփոխհատուցվեն պետական բյուջեի ծախսերը սոցիալապես անապահով քաղաքացիների որոշակի կատեգորիաների վճարումների համար, կենսաթոշակների և պետական աշխատողների աշխատավարձերի վճարումների համար:
Ավելի վաղ Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հաղորդել էր, որ փետրվար և մարտ ամիսներին PEACE նախագծին ԱՄՆ-ի աջակցության փաթեթի ընդհանուր ծավալը կկազմի 2,5 միլիարդ դոլար:
1,25 միլիարդ դոլարի չափով դրամաշնորհային ֆինանսավորման առաջին մասնաբաժինն Ուկրաինա Է հասել փետրվարի վերջին։
Ընդհանուր առմամբ, ըստ գերատեսչության հայտարարության՝ հակամարտության սկզբից ի վեր Ուկրաինան ԱՄՆ-ից արդեն 15,5 միլիարդ դոլար Է ստացել դրամաշնորհների տեսքով։
Մարտի կեսերին Ուկրաինայի կառավարությունը Գերագույն Ռադա է ներկայացրել 2023 թ.-ի պետական բյուջեի ծախսերը 537,2 միլիարդ գրիվնայով ավելացնելու օրինագիծ, ինչը ենթադրում է դեֆիցիտի ավելացում 419,2 միլիարդ գրիվնայով։