ԱՄՆ ԶՈւ գլխ․ շտաբի պետ, գեներալ Մարկ Միլին հայտնել է, որ ուկրաինական հակահարձակումը մասնակի հաջողություն է ունեցել։ Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը բախվել են ռուսական նշանակալից ուժերին, որոնք երկար ամիսներ ունեին ականապատ դաշտեր, տանկային խրամատներ և «վիշապի ատամների» տանկային պատնեշներ պատրաստելու համար՝ որպես պաշտպանական ամրությունների շատ բարդ համալիրի մաս։
«Հետևաբար, ուկրաինական հակահարձակումն առաջ է ընթանում արյունոտ, երկար և դանդաղ, ինչպես կանխատեսում էին ամերիկացի փորձագետները մի քանի ամիս առաջ», - ասել է բարձրաստիճան զինվորականը՝ հորդանանյան «Ալ-Մամլակա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:



