Ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբը ներ...

Ուկրաինայի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը մտել է Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանի տարածք։ Երկուշաբթի՝ մայիսի 22-ի առավոտից շրջանը մի քանի ժամ ենթարկվել է ինտենսիվ գնդակոծության: Այդ մասին Telegram ալիքում հայտարարել է ՌԴ սահմանամերձ շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Զինված ուժերը, ինչպես նաև Ազգային գվարդիան և ԱԴԾ-ն միջոցներ են ձեռնարկում դիվերսանտներին վերացնելու համար։

Նահանգապետը հերքել է ուկրաինական զինուժի թիրախում հայտնված շրջաններից բնակչության տարհանման մասին տեղեկությունը՝ ընդգծելով, որ նման տեղեկատվության տարածման նպատակն է խուճապ առաջացնել ժողովրդի մեջ: