Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՔՊ-ական Մարինա Ղազարյանը «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում փորձել է հիմնավորել, թե ինչու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ելույթ չունեցավ ԱԺ առաջին նիստի ընթացքում, և հայտարարել է, որ նախորդ ելույթներն էլ են սխալ եղել․ «Սխալ է եղել, կան նաև մահմեդականներ այնտեղ»։
Սա իրապես սենսացիոն հայտարարություն է։ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների բոլոր պատգամավորները քրիստոնյաներ են։ ՔՊ-ում միակ հայտնի մահմեդականը քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովն է։ Այլ մահմեդականներ, գոնե մեզ հայտնի տվյալներով, չկան։
Հիմա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՔՊ-ում կան մարդիկ, որոնք իսլամ են ընդունել, և այդ մասին գիտի Մարինա Ղազարյանը, մինչդեռ հանրությունը չգիտի։ Լավ կլինի, որ այդ մարդիկ հրապարակային խոսեն այդ մասին, ներկայացնեն իրենց կրոնական համոզմունքները։ Ի վերջո, հայ հանրությունը հանդուրժող է, և եթե Կնյազ Հասանովը որևէ խնդիր չունի, ապա վստահ կարելի է ասել, որ ՔՊ-ի մյուս իսլամադավաններն էլ խնդիր չեն ունենա։



