Դատարանի շենքից դուրս եկած Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին դիմավորեցին «Վեհափառ» բացականչություններով։
Ինչպես արդեն հաղորդվել էր, դատական նիստը տեղի էր ունեցել դռնփակ և տևել էր մի քանի րոպե։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ էր հայտնել։
Կաթողիկոսը, հոգևորականության և հավատացյալների ուղեկցությամբ, եկեղեցական երգեցողության հնչյունների ներքո դատարանի շենքից շարժվում է դեպի իր նստավայր։



