Ուկրաինական աղբյուրները FT-ին պատմել են, թե ի...

Financial Times թերթը Վլադմիր Զելենսկու օվալաձև աշխատասենյակում այսօրվա հանդիպումն անվանում է թերևս ամենանշանակալիցը նրա նախագահության ընթացքում: «Սա Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունները վերագործարկելու, Ռուսաստանի պատերազմի արդար ավարտն ապահովելու և Ուկրաինայի ապագա անվտանգության համար ԱՄՆ-ի տված երաշխիքներն ամրագրելու հնարավորություն է», - գրում է թերթը:

Հրապարակման մեջ նշվում է, որ քննարկման կոնկրետ մանրամասներից բացի, ոչ պակաս կարևոր կլինի նաև Ուկրաինայի և ԱՄՆ-ի ղեկավարների այսօրվա հանդիպման տոնը, որոնց հարաբերությունների պատմությունը «լի է փոթորիկներով»։

Ուկրաինայի նախագահին մոտ կանգնած բարձրաստիճան պաշտոնյան Financial Times-ին հայտնել է, որ Օվալաձև աշխատասենյակի բանակցություններում Զելենսկու նպատակը կլինի «խաղաղ կարգավորման արդյունավետ գործընթացի» կառուցումը, առանց Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու, որպեսզի վերջինս կատարի անհնարին քայլեր, ինչպիսիք են Դոնեցկի և Լուգանսկի շրջաններից զորքերի դուրսբերումը։

Պաշտոնյան ասել է, որ դրան հասնելու համար Ուկրաինայի նախագահը պատրաստ է «ընդունելի փոխզիջման» գնալ ներկայիս առաջնագծի երկայնքով, որը կարող է ընդունելի լինել ուկրաինացիների համար։