Չախոյանը հայտնի սադրիչ է, քանի ամիս է՝ տեսնու...

«Ուզում եմ ուշադրություն սևեռել նրա վրա, որ անվտանգության աշխատակիցներին մաքսիմալ ուշ է ներս կանչել Ռուբինյանը։ Ուզում եմ ուշադրությունը սևեռել նաև Վահագն Ալեքսանյանի պահվածքի վրա, ով իրեն դրել էր, չգիտեմ, Տարզանի տեղ՝ աթոռը վերցրեց, շպրտում էր։ Ամեն ինչ արեցին, որ սադրեն, ու սադրեց, իհարկե, ֆեյքերի գործարանի պետ Տարոն Չախոյանը, որն առաջին ընդհարման ժամանակ, երբ ես մոտեցա ու նորմալ ասացի․ «Պարո՛ն Չախոյան, հետ գնացեք», ինքը ինձ էլի հրեց։ Ես սադրանքին չեմ տրվել, բայց հետո էլի իրեն վատ է պահել, ու այս վիճակը եղավ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը։

Մանրամասն՝ տեսանյութում։