Ծեծկռտուքը ԱԺ դահլիճից տեղափոխվեց միջանցք

ԱԺ նիստում ընդմիջում է հայտարարվել այն բանից հետո, երբ ՔՊ և Ուժեղ Հայաստան խմբակցությունների պատգամավորների միջև վեճը վերածվեց թեժ ծեծկռտուքի։ Միջամտել են անվտանգության աշխատակիցները, որոնք պատգամավորներին դուրս են բերել դահլիճից։

Սակայն ծեծկռտուքը շարունակվել է նաև ԱԺ միջանցքում։