
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց, որ գրավոր ընթացակարգով որոշում կընդունվի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում լրացումներ կատարելու վերաբերյալ։ Ըստ նախարարի, կավելանան Գեղարքունիքի և Սյունիքի մարզի ևս 39 համայնքներ։
«Ընդհանուր առմամբ՝ սահմանամերձ համայնքների թիվը կկազմի 77»,- տեղեկացրեց նախարարը։
Տվյալ համայնքները ստանում են անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում, կոմունալ վճարների 50 տոկոս փոխհատուցում և դպրոցական դասագրքերի անվճար տրամադրում։