Թույլ չենք տա՝ Ղարաբաղում բռնություն կիրառվի....

«Մենք ունենք բավարար ռեսուրս, կամք ու ցանկություն, որ սեղանի շուրջ մեր բոլոր հարցերի պատասխանները ստանանք: Ուզում եմ Արցախի քաղաքական բոլոի ուժերին, քաղաքական գործիչներին կոչ անել` նստել  սեղանի շուրջ ու այն բոլոր տարաձայնությունները, որ կան, լուծել սեղանի շուրջ, բանակցությունների միջոցով», - Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը:

Խոսելով նախընտրական պայքարի ընթացքում բռնության հավանական կիրառման մասին՝ նա նշեց, որ պետք է բացառել բռնությունը, իսկ ովքեր բռնություն կկիրառեն, պետք է պատասխանատվության ենթարկվեն:

«Մենք թույլ չենք տա, որ Ղարաբաղում բռնություն կիրառվի: Չենք կարող բացառել, որ ցանկացած պահի կարող է նման բան տեղի ունենալ, բայց բռնություն կիրառելն անթույլատրելի է, և ով փորձի օրենքը խախտել, պետք է պատասխանատվության ենթարկվի», - նշեց նա: