Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել դեսպաններ հետ կանչելու, նաև՝ նշանակելու մասին։
Այսպես՝ Ռուբեն Խարազյանը հետ է կանչվել Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից, Տիգրան Գևորգյանը՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Արսեն Ավագյանը նշանակվել է Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ռուբեն Խարազյանը՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։