Երկուշաբթի օրը Թուրքիայի Մալաթիա նահանգում տեղի ունեցած նոր երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է մահացել, 69-ը՝ հոսպիտալացվել։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Յունուս Սեզերը։
«Մալաթիայում երկրաշարժի հետևանքով այս պահին հայտնի է մեկ զոհի մասին։ Տուժած 69 քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոցներ։ Մենք ստացել ենք ավելի քան 20 ծանուցում շենքերի փլուզման մասին։ Փլուզված հինգ տների տարածքում այժմ ակտիվ որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում», - հայտնել է թուրք պաշտոնյան։