Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 72-ի...

Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 72 մարդ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի կառավարությանը կից արտակարգ իրավիճակների վարչությունից։

Զոհերից 60-ը բաժին են ընկնում Կաստամոնու նահանգին, 11-ը՝ Սինոպին, 1-ը՝ Բարթինին։ Հիվանդանոցներում է մնում 8 տուժած։

Այսօր ավելի վաղ վարչությունից հայտնել էին, որ 47 մարդ անհետ կորած է համարվում։