Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արթուր Օսիպյանի մասով զարգացումները․
1. Քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:
2. Արթուրը շարունակում է մնալ անազատության մեջ՝ ձերբակալվածի կարգավիճակով։
3. Ներգրավման պահից մինչև այս պահ Երևան քաղաքի ՁՊՎ չի ուղարկվել պաշտպանների ներգրավվածության մասին գրություն, ինչի հիմքով էլ մինչև հիմա Արթուրը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից։
4. Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել (ըստ ոստիականության բաժնում կազմված անձնական խուզարկության արձագրության՝ վերջինիս մոտ հեռախոս չի եղել, մինչդեռ Արթուրը հրաժարվել է դա ստորագրելուց)»,- գրել է նա։



