
Թուրքիայի հարավային Ադանա նահանգի Իմամօղլու շրջանում անտառային հրդեհներ են։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Նշվում է, որ հրդեհները շրջանում բռնկվել են երկու տարբեր օջախներով ցերեկը ժամը 16։00-ին։
Հրդեհների ուժգնությամբ պայմանավորված՝ մարման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ, 2 ինքնաթիռ, 34 հրշեջ մեքենա և այլ անհրաժեշտ տեխնիկա։
Տեղում աշխատում է ընդհանուր առմամբ 182 հոգուց բաղկացած հրշեջ անձնակազմ։
Ընդգծվում է, որ այժմ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի բնակելի գյուղ և մասամբ այն վերահսկելի դարձնել, սակայն վերջնական մարել դեռևս չի հաջողվում։
Տեղի ժանդարմերիան համապատասխան ուսումնասիրություններ է սկսել՝ պարզելու հրդեհի բռնկման պատճառները։ Կա վարկած, որ հրդեհները միտումնավոր են։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն էլ՝ գրանցվել է 4,2 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում, որի էպիկենտրոնը գտնվել է Սընդըրգի շրջանում։
Երկրաշարժը տեղի է ունեցել 6,72 կիլոմետր խորության վրա։