Հայաստանի հետ սահմանին գտնվող երկաթուղային գծի վերակառուցման աշխատանքները շարունակվում են ամբողջ ծավալով, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։
Կարսի նահանգի Աքյաքայի շրջանի ղեկավար Իսմայիլ Դեմիրթաշը այցելել է շինհրապարակ և ծանոթացել աշխատանքների ընթացքին։
Այցի ընթացքում նա մանրամասն տեղեկություն է ստացել աշխատանքների ներկա վիճակի մասին։ Ստուգայցը կենտրոնացած է եղել ռելսերի թարմացման, ենթակառուցվածքի ամրապնդման, տեխնիկական սպասարկման և վերանորոգման, ինչպես նաև երկաթուղային գծի անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների վրա։
Հայաստանի հետ սահմանին գտնվող այս ռազմավարական նշանակության երկաթուղային գծում աշխատանքների ավարտը միտված է ենթակառուցվածքի արդիականացմանն ու բարելավմանը, փոխադրումների անվտանգության բարձրացմանը և ապագայում երկաթուղային տրանսպորտի զարգացմանը նշանակալի նպաստ բերելուն։
Նշվել է, որ տեխնիկական սպասարկման, վերանորոգման և վերակառուցման աշխատանքների ավարտից հետո գիծը կարդիականացվի, կդառնա ավելի անվտանգ, արդյունավետ և կկարողանա ծառայել երկար տարիներ։



