Թուրքիայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի...

Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին:

Այս մասին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:

Հասանովը դեկտեմբերի 20-ին  ժամանել է Թուրքիայի Կայսերի նահանգ՝ մասնակցելու Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների 9-րդ հանդիպմանը։

«Հանդիպմանը  քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։