Թուրքիայում ցանկանում են, որ Ադրբեջանի և ՀՀ-ի...

Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական առաջընթաց գրանցվի, որպեսզի երկու երկրների միջև խաղաղություն ապահովվի:

Այս մասին ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով հայտարարության մեջ։

«Թուրքիան պատրաստ է աջակցել մշտական խաղաղության հաստատմանն ուղղված բարի կամքի բոլոր ջանքերին», ասվում է հայտարարության մեջ։