Թուրքիայում բեռնատար նավ է խորտակվել

Թուրքիայի Զոնգուլդաք նահանգում փոթորկի հետևանքով խորտակվել է Kafkametler բեռնատար նավը, որոնողական աշխատանքներ են տարվում անձնակազմի 12 անդամին գտնելու ուղղությամբ, հայտնել է երկրի ներքին գործերի նախարարը:

Թուրքական դրոշով նավը կիրակի առավոտյան ահազանգ է հնչեցրել: Ըստ իշխանությունների տվյալների՝ անձնակազմի 12 անդամով նավը ռուսական Տեմրյուկ նավահանգստից շարժվում էր դեպի Թուրքիայի Իզմիր նահանգի Ալիագա նավահանգիստ և տեղափոխում էր 1542 տոննա ֆերոսիլիցիում։

«Անձնակազմի 12 անդամների հետ, որոնք Թուրքիայի քաղաքացիներ են, կապ դեռ չի հաստատվել»,- ճեպազրույցում ասել է նախարարը:

Նա նաև նշել է, որ կիրակի օրը ալիքների բարձրությունը հասել է ինը մետրի, իսկ տեսանելիությունը տեղ-տեղ կազմել է 25 մետրից ոչ ավելի։

Ըստ Ռազմաօդային ուժերի աղետների կառավարման վարչության տվյալների՝ երեք նավ է վտանգի տակ հայտնվել եղանակային վատ պայմանների պատճառով, երկու նավերի անձնակազմի 25 անդամները փրկվել են: