Մեզ նաև խաղաղություն, անվտանգություն և կայունություն է պետք Հարավային Կովկասում։
Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ Գերմանիան և Եվրամիությունը լիովին հանձնառու են այս աշխարհաքաղաքական կարևոր տարածաշրջանի կայունացմանը։
Շնորհավորելով նախագահ Իլհամ Ալիևին խաղաղության պայմանագրի նախաստորագրման կապակցությամբ՝ կանցլերը նշել է. «Նշված պայմանագիրը նախաստորագրվել է Ադրբեջանի և Հայաստանի կողմից։ Այս պատմական համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել ձգձգված հակամարտությունը»։



