Թուրքիայի Քըրըքքալե քաղաքում կառավարումը կորցրած ավտոբուսը շրջվել է, տուժել է 41 մարդ, հայտնում է TRT Haber-ը։
Նշվում է, որ տուժածները դեպքի վայրից տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նրանցից երեքի վիճակը ծանր է։
Տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո ավտոբուսի վարորդը ձերբակալվել է։
Դեպքի առթիվ քննություն է անցկացվում։



