Թուրքիայի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 27 -ի, այս մասին հայտնում են Թուրքիայի կառավարության արտակարգ իրավիճակների վարչությունից:
«Ջհեղեղի պատճառով Կաստամոնու նահանգում զոհվել է 25, իսկ Սինոպում երկու մարդ։ Բարթին նահանգում շարունակվում է մեկ անհայտ կորածի որոնումները», - ասվում է վարչության հայտարարության մեջ:



